Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Եվրոպայում քննարկում են «Հարավային հոսք»-ի վերաբերյալ Մոսկվայի որոշումը

Եվրոպայում քննարկում են «Հարավային հոսք»-ի վերաբերյալ Մոսկվայի որոշումը
03.12.2014 | 18:19

«Հարավային հոսք» գազատարի շինարարությունը դադարեցնելու պաշտոնական Մոսկվայի որոշումը շարունակում է եվրոպական տնտեսական ու քաղաքական շրջանակների քննարկումների գլխավոր թեմաներից մեկը մնալ: ԵՄ ներկայացուցիչները պնդում են, որ ՈՒկրաինան շրջանցող նախագծի փաստացի տապալումը ևս մեկ անգամ ընդգծում է էներգակիրների աղբյուրների բազմազանեցման անհրաժեշտությունը:
«Այն որոշումը, որ կայացրեց Ռուսաստանը, ևս մեկ անգամ վկայում է, թե որքան հրատապ է ոչ միայն էներգակիրների մատակարարման ուղիների, այլև դրանց աղբյուրների բազմազանեցումը»,- Բրյուսելում հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Ռուսական գազը Իտալիա, Ավստրիա, Հունգարիա և Բալկաններ մատակարարելու համար նախատեսված «Հարավային հոսք»-ի շինարարության դադարեցման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց երկուշաբթի օրը Անկարայում` Թուրքիա պետական այցի շրջանակում: Նրա խոսքով՝ խողովակաշարի կառուցման դադարեցման գլխավոր պատճառը Բուլղարիայի իշխանությունների հարուցած խոչընդոտներն են:
Բուլղարիայում աշնանը կայացած ընտրություններով ձևավորված կառավարությունը պնդում էր, որ խողովակաշարի շինարարությունը հակասում է ԵՄ երկրներում գործող մի շարք օրենսդրական նորմերի: Երկրի նախագահ Ռոսեն Պլևնելիևի խոսքով՝ իր երկիրը գազատարի հետագա ճակատագիրը որոշելու հարցում այլևս որևէ անելիք չունի: «Շատ հստակ է, որ «Հարավային հոսք» նախագծի իրականացման հնարավոր վերսկսումը ԵՄ-ի և ՌԴ-ի ձեռքում է և կախված է ԵՄ-ի չափանիշներին ՌԴ-ի համապատասխանելու ցանկությունից», - հայտարարել է Բուլղարիայի նախագահը:
Գազատարի շինարարության դադարեցումն անհամեմատ ավելի մեժ դժգոհություն առաջացրեց Սերբիայում: Վարչապետ Ալեքսանդր Վուչիչը հայտարարում էր. «Գրեթե յոթ տարի Սերբիան շատ ջանք էր թափել, որ այս ծրագիրն իրականություն դառնա: Մենք համոզված էինք, որ «Հարավային հոսք»-ի շինարարությունը ձեռնտու է Սերբիային, և չէինք հրաժարվում դրան մասնակցելուց նույնիսկ շատ լուրջ ճնշման տակ»: Ըստ նախնական հաշվարկների՝ «Հարավային հոսք»-ի շինարարության դեպքում Սերբիայի տնտեսությունում իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը կազմելու էր 2 միլիարդ եվրո: Բուլղարիայի պետական բյուջեն «Հարավային հոսք»-ի շինարարության ավարտից հետո տարեկան պետք է 400 միլիոն եվրոյի ուղղակի եկամուտ ապահովեր:

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ